




Electrolux Smartline DC ինվերտորային A դասի էներգախնայող օդորակիչների շարքն արտադրվում է 2024 թ-ից։
Սարքը հագեցած է Turbo ինտենսիվ համակարգով, որը կարճ ժամանակում կարգավորում է սենյակի ջերմաստիճանը տաք եւ ցուրտ եղանակներին: Իսկ ցուրտ սեզոնին «Ջերմ մեկնարկ» ռեժիմը, նախքան աշխատանքը սկսելը, տաքացնում է ջերմափոխանակիչը, ինչը թու՛յլ է տալիս անմիջապես օդ մատակարարել ցանկալի ջերմաստիճանում: Բացի այդ, ջեռուցման ռեժիմում, արտաքին օդի ցածր ջերմաստիճանի դեպքում, օդորակիչն ակտիվացնում է «Ավտոմատ հալեցման» գործառույթը, որը պաշտպանում է արտաքին բլոկի ջերմափոխանակիչը սառելուց, իսկ GoldenFin ծածկը՝ այն կոռոզիայի ենթարկվելուց:
I-Feel ֆունկցիայի շնորհիվ օդորակիչը կարգավորում է օդը մինչեւ սահմանված
ջերմաստիճանը ա՛յն վայրում, որտեղ գտնվում է հեռակառավարման վահանակը, իսկ օդի ֆիլտրման համակարգը օգնում է մաքրել օդը:
Սարքին միացված Hommyn հավելվածը (աշխատում է նաեւ ձայնային օգնականներ Մարուսյայի և Ալիսի հետ) թույլ է տալիս հեռակա կարգով վերահսկել ձեր տան ջերմաստիճանը, իսկ
-15⁰С-ից մինչև 50⁰С ջերմաստիճանների ընդլայնված միջակայքը հարմարավետություն է ստեղծում տարվա ցանկացած ժամանակ:
| ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
| Ապրանքի կոդ | EACS/I-9HAT/N3 |
| Հիմնական ռեժիմներ | հովացում, տաքացում |
| Հզորություն, BTU | 9000 |
| Առավելագուն մակերես H=3մ, քմ | 30 |
| Արտադրողականությունը (հովացում/տաքացում), կվտ | 3.75/3.22 |
| Ֆրեոն գազ (սառնագենտ), կգ | R32, 0.55 |
| Ջերմաստիճանի միջակայք, °C | 17-30 |
| Առավելագույն օդի հոսք, խմ/ժ | 514 |
| Նվազագույն ջերմաստիճանը տաքացման ռեժիմում, °C | -15 °С |
| Առավելագույն ջերմաստիճանը հովացման ռեժիմում, °C | 50 °С |
| Ջերմաստիճանի սահմանման ճշգրտություն, °С | 1.0 |
| Հեղուկ բյուրեղային դիսփլեյ | այո |
| Կառավարման տեսակ | անլար հեռակառավարվող, WI-FI(լրացուցիչ) |
| Մոնտաժման եղանակ | պատին |
| Խողովակի տրամագիծ, դյույմ | 1/4-3/8 |
| Խողովակի թույլատրելի առավելագույն երկարություն, մ | 25 |
| Արտադրող երկիր | Չինաստան |
| Արտաքին բլոկի առավելագույն աղմուկի մակարդակ, դբ | 54 |
| Ներքին բլոկի առավելագույն աղմուկի մակարդակ, դբ | 21 |
| Էլ․ էներգիայի սպառումը ջեռուցման ռեժիմում, վտ | 930 |
| Էլ․ էներգիայի սպառումը հովացման ռեժիմում, վտ | 860 |
| Էներգախնայողության դաս | A |
| Էլեկտրական պաշտպանության դաս | IPX0/IPX4 |
| Լարում, վոլտ | 220 - 240 |
| Արտաքին բլոկի չափ Բ*Լ*Խ, մմ | 495*72*27 |
| Ներքին բլոկի չափ Բ*Լ*Խ, մմ | 292*729*20 |
| Արտաքին բլոկի քաշ, կգ | 20.2 |
| Ներքին բլոկի քաշ, կգ | 8 |
| Տեխնիկական անձնագիր | Բեռնել |
| Հավաստագիր | Բեռնել |
*Կայքում առկա ապրանքների տեսքը, գույնը և տեխնիկական տվյալները կարող են տարբերվել իրականից։

