






«Технология уюута -65» կենցաղային հակասառեցման հեղուկը նախատեսված է ջեռուցման համակարգերում և այլ ջերմափոխանակիչ սարքավորումներում կիրառելու համար։ Այն հատուկ մշակվել է խիստ կլիմայական պայմաններում օգտագործման համար , երբ այն կիրառվում է չլուծված (մաքուր) տեսքով, իսկ մեղմ կլիմայական գոտիներում օգտագործվում է լուծված վիճակում՝ փափկեցված կամ ֆիլտրված ջրով։ Ջերմահաղորդիչը չի հանդիսանում ագրեսիվ նյութ սանտեխնիկական ռեզինի, մետաղապլաստի և պլաստիկի նկատմամբ, և այն հուսալիորեն պաշտպանում է կոռոզիայից պողպատե, չուգունե, պղնձե, արույրի, ալյումինե խողովակները և համակարգի այլ կառուցվածքային տարրերը, ներառյալ՝ բոլոր տեսակի ռադիատորները։ Անթույլատրելի է հակասառեցնող հեղուկի օգտագործումը այն ջեռուցման համակարգերում, որտեղ առկա են ներքին կողմից ցինկապատված միացումներ, խողովակներ կամ կցամասեր։ 70°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում առաջանում է ինտենսիվ քիմիական ռեակցիա, որի հետևանքով ցինկապատ շերտը սկսում է քայքայվել և առանձնանալ, ինչը հանգեցնում է կցամասերի, ջեռուցման սարքավորումների և համակարգի խցանմանը։ Բացի այդ, բարձր ջերմաստիճանը վնասում է հակակոռոզիոն հավելումները, ինչի արդյունքում համակարգը սկսում է արագ ժանգոտվել։
| ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
| Ապրանքի կոդ | UYUT65*C20 |
| Հիմնական նյութ | էթիլեն գլիկոլ |
| Հիմնական նյութի պարունակությունը, % | 65 |
| Խտությունը 20/80°C-ում, գ/սմ³ | 1.09/1.05 |
| Բյուրեղացման սկզբնական ջերմաստիճանը, °C | -65 |
| Եռման ջերմաստիճանը, °C | 117 |
| Շահագործման ժամկետ, տարի | 5 |
| Արտադրող երկիր | Ռուսաստան |
| Տարայի քաշ/լիտր, կգ/լ | 20/18 |
*Կայքում առկա ապրանքների տեսքը, գույնը և տեխնիկական տվյալները կարող են տարբերվել իրականից։



