...համալիր մոտեցում

+374 11 66 44 44
Էլ․ տաքացվող հատակի HYT001WE-WF

ITALOTHERM սենյակային ջերմակարգավորիչները նախատեսված են էլեկտրական տաք հատակների վերահսկման և էներգախնայող աշխատանքի ապահովման համար։ Այն թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել սենյակի կամ հատակի մակերևույթի ջերմաստիճանը՝ ըստ սահմանված ժամանակացույցի կամ օգտագործողի նախընտրած ռեժիմի։ Հագեցած է թվային էկրանով, ջերմաստիճանի սենսորով, ծրագրավորվող կառավարման մոդուլով և սենսորային կառավարման հնարավորությամբ, որը թույլ է տալիս արագ և հարմարավետ կարգավորումներ կատարել մեկ հպումով։ Այս համակարգը նաև օգնում է խնայել էներգիա՝ ճշգրիտ վերահսկելով ջեռուցման աշխատանքը,  իսկ Wi-Fi կառավարման հնարավորությունը թույլ է տալիս վերահսկել թերմոստատը հեռվից՝ ձեր սմարթֆոնի միջոցով, ապահովելով ավելի մեծ ճկունություն և հարմարավետություն։ Ջերմակարգավորիչը համատեղելի է տաք հատակի տարբեր համակարգերի հետ և հիանալի ընտրություն է ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքների համար։

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ապրանքի կոդ HYT001WE-WF
Տեսակ էլ տաքացվող հատակի
Կառավարման տեսակը սենսորային
WIFI կառավարում առկա է
Սմարթֆոնի հավելված Smart Life
Ծրագրավորում առկա է
Ջերմաստիճանի կարգավորման միջակայք, °С 5-35 (1-70)
Ջերմաստիճանի ճշտություն, °С 0.5
Միացման տեսակ լարային
Ներկառուցված ջերմաստիճանի ցուցիչ առկա է NLC (10k)
Արտաքին ջերմաստիճանի ցուցիչ առկա է NLC (10k)
Առավելագույն հոսանքի բեռ, վատտ 3500
Առավելագույն հոսանքի բեռ, A 16
Լարում, վոլտ 90-240
Պաշտպանության դաս IP20
Գույն սև
Արտադրող երկիր  Չինաստան
Չափերը 86*86
Տեխնիկական անձնագիր Բեռնել

*Կայքում առկա ապրանքների տեսքը, գույնը և տեխնիկական տվյալները կարող են տարբերվել իրականից։


Պատվիրել զանգ