

MAGIS PRO V2 — Ջեռուցում, հովացում և կենցաղային տաք ջուր մեկ համակարգում։ MAGIS PRO V2 շարքի ջերմային պոմպերը նախագծված են արտաքին օդը որպես վերականգնվող էներգիայի աղբյուր օգտագործելու համար՝ հանդիսանալով ժամանակակից և էներգաարդյունավետ լուծում նոր սերնդի շինությունների համար։MAGIS PRO V2-ը իդեալական է կենտրոնական ջեռուցման համակարգերի համար՝ ապահովելով մինչև 65°C մատակարարման ջերմաստիճան։ Համակարգը նաև լիարժեք իրականացնում է սառեցման և տաք ջրամատակարարման գործառույթներ՝ արտաքին կուտակիչ բաքի միացման հնարավորությամբ։ Համակարգը նախապես լցված է R32 սառնագենտով, որն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և շրջակա միջավայրի նկատմամբ նվազագույն ազդեցությամբ։ MAGIS PRO V2-ը նախապես պատրաստ է մինչև 3 գոտի ջեռուցման համակարգ կառավարելու համար, ինչը թույլ է տալիս ճկուն լուծումներ տարբեր տարածքների ջերմաստիճանի անկախ կարգավորման դեպքում։ MAGIS PRO V2 ջերմային պոմպը կարող է տեղադրվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ համակցված կաթսաների և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ՝ ձևավորելով ինտեգրված կամ հիբրիդային, կոմպակտ համակարգեր, որոնք նախատեսված են ջեռուցման, սառեցման և/կամ տաք ջրամատակարարման համար։
| ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
| Ապրանքի կոդ | MAGIS-PRO9 |
| Ջեռուցման հզորություն, կվտ | 9 |
| Սառեցման հզորություն, կվտ | 8․7 |
| Սառնագենտ | R32 |
| COP ջեռուցման արդյունավետության գործակից | 4.81 |
| EER սառեցման արդյունավետության գործակից | 4.12 |
| Մատակարարման առավելագույն ջերմաստիճան, °C | 65 |
| Ներքին բլոկի չափ Բ*Լ*Խ, մմ | 760*440*250 |
| Արտաքին բլոկի չափ Բ*Լ*Խ, մմ | 1110*940*384 |
| Ներքին բլոկի քաշ, կգ | 33.5 |
| Արտաքին բլոկի քաշ, կգ | 74 |
| Տեխնիկական անձնագիր | Բեռնել |
*Կայքում առկա ապրանքների տեսքը, գույնը և տեխնիկական տվյալները կարող են տարբերվել իրականից։
