

Italotherm ապրանքանիշի կոլեկտորները նախատեսված են ջերմափոխադրիչի հոսքի բաշխման համար՝ ինչպես ջեռուցման, այնպես էլ ջրամատակարարման համակարգերում։ Դրանք և դրանց բաղադրիչները պատրաստված են բարձրորակ չժանգոտվող պողպատից և արույրից։ Առկա են 2-ից 12 ելքերով մոդելներ, որոնք հարմար են բնակարանի, առանձնատան և կոմերցիոն տարածքների համար։
Կոլեկտորները կարող են համալրվել ջերմակարգաորիչներով, օդահանիչներով, ջերմաչափերով և ունեն պատին ամրացման հարմար կախիչներ։ Կոլեկտորային խմբերը ապահովում են հավասարակշռված և արդյունավետ ջեռուցում՝ «տաք հատակ» համակարգերի և մարտկոցների համար։
| ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
| Ապրանքի կոդ | XF26013-7 |
| Ելքերի քանակ, հատ | 7 |
| Մուտքի տրամագիծ, դյույմ | 1" |
| Ելքերի տրամագիծ, դյույմ | 3/4" |
| Նյութ | չժանգոտվող պողպատ |
| Աշխատանքային ճնշում, բար | 10 |
| Աշխատանքային ջերմաստիճան, °C | 95 |
| Հոսքի ցուցիչներ | առկա է |
| Մոնտաժման եղանակ | պատին ամրացվող |
| Արտադրող երկիր | Չինաստան |
| Տեխնիկական անձնագիր | - |
*Կայքում առկա ապրանքների տեսքը, գույնը և տեխնիկական տվյալները կարող են տարբերվել իրականից։
