

ITALOTHERM ունիվերսալ հատակային-առաստաղային ֆանկոյլները նախատեսված են 27-189 քմ տարածքների հովացման և ջեռուցման համար։ Այն կարելի է տեղադրել ինչպես հատակին, այնպես էլ առաստաղին՝ կախված տարածքի պայմաններից։ Ունիվերսալ ֆանկոյլները աշխատում են անաղմուկ, արդյունավետ և ունեն օդի նախնական ֆիլտր, որը օդը մաքրում է փոշուց։
Պատրաստված է կոռոզիայից պաշտպանված մետաղական նյութերից, ջերմափոխանակիչը՝ պղնձե խողովակներից և ալյումինե թևիկներից։ Ֆանկոյլը թույլ է տալիս կարգավորել օդափոխիչի արագությունը՝ ըստ նախընտրության։ Հեռակառավարման վահանակը վաճառվում է առանձին։
Սա հարմար և կոմպակտ լուծում է բնակարանների, գրասենյակների և այլ տարածքների հովացման և ջեռուցման համար։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |
Ապրանքի կոդ | MFP-102TM |
Ֆանկոյլ տեսակ | ունիվերսալ |
Հզորությունը տաքացման ռեժիմում, կվտ | 5.02/6.39/8.1 |
Հզորությունը հովացման ռեժիմում, կվտ | 3.48/4.48/5.4 |
Առավելագուն մակերես (տաքացում/հովացում), քմ | 81/54 |
Առավելագույն օդի հոսք, խմ/ժ | 510/770/1020 |
Առավելագույն ջրի հոսք, խմ/ժ | 0.93 |
Խողովակների քանակ, հատ | 2 |
Առավելագույն աղմուկի մակարդակ, դբ | 45 |
Օդափոխիչի արագության ռեժիմների քանակ | 3 |
Կառավարման տեսակ | հեռակառավարվող լարային, WI-FI(լրացուցիչ) |
Մոնտաժման եղանակ | հատակ/պատ/առաստաղ |
Ջրի առավելագույն ճնշում, բար | 6 |
Արտադրող երկիր | Չինաստան |
Լարում, վոլտ | 220 |
Էլեկտրաէներգիայի սպառում, վատտ | 96 |
Ջրի մուտքի և ելքի խողովակի չափ | 3/4" |
Դրենաժային խողովակի չափ, մմ | 16 |
Չափ Բ*Լ*Խ, մմ | 496*1258*250 |
Քաշ, կգ | - |
*Կայքում առկա ապրանքների տեսքը, գույնը և տեխնիկական տվյալները կարող են տարբերվել իրականից։