...համալիր մոտեցում

Տեսականի


Նորույթ Հայաստանում Ձեզ ենք ներկայացնում նոր ռուսական "БУРЖУЙ-К" պիրոլիզային փայտի կաթսաները, որոնք ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչով էլ տարբերվում են այլ փայտի կաթսաներից: "БУРЖУЙ-К" պիրոլիզային փայտի կաթսաները կարող եք ձեռք բերել` Toon Complex-ի խանութ-սրահներից:

Իտալական կոնդենսացիոն կաթսաներ արտադրող IMMERGAS ընկերությունը ներկայացրել է իր նոր IMMERGAS VICTRIX TERA 24 գազի կաթսան, որն առանձնանում է իր բարձր արտադրողականությամբ և էկոլոգիական անվտանգությամբ:VICTRIX TERA 24 կոնդենսացիան կաթսան համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:


 

 

                      


 

 


 

 

Մեր մասին

«Տուն Կոմպլեքս» ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին, և արդեն տասնյակից ավելի տարիներ ներկայանում է հայաստանյան շուկային եվրոպատուհանների, դռների, պրոֆիլների, ջեռուցման համակարգերի, իտալական գազի կաթսաների, մարտկոցների, չորանոցների, ջրահեռացման և ջրամատակարարման խողովակների, լոգախցիկների, հիդրոմերսող վաննաների, լվացարանների և կոնքամանների, լամինատե հատակների, կերամիկական սալիկների, կահույքի և շինարարական նյութերի արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեծացվել է արտադրության ծավալներն ու տեսականին՝ համալրելով այն փոշեներկման և ավելի քան 12 տեսակ պլաստմասե արկղերի արտադրությամբ նախատեսված խմիչքի, մրգերի, մսամթերքի և կաթնամթերքի համար:

Ընկերության ապրանքատեսականին հիմնականում ներմուծվում է եվրովական երկրներից, ինչպես նաև Չինաստանից և Արաբական Էմիրություններից: Նրանց արտադրանքի որակական բարձր հատկանիշների և պահանջվող չափանիշներին համապատասխանության մասին վկայությունն ամրագրված է արտադրողներին շնորհված հավաստագրերում:

Ընկերության համալիր մետեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկել տան ջեռուցման ու կահավորման վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև իրականացնում է անհատական պատվերների նախագծում, առաքում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչը խոսում է ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետների և բավարար քանակությամբ պահեստամասերի առկայության մասին: «Տուն Կոմպլեքս» ընկերությունը ժամանակ առ ժամանակ իր աշխատակիցների համար կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ նոր ապրանքատեսականուն և տեխնոլոգիաներին ծանոթանալու, սպասարկման որակը բարձրացնելու և հաճախորդին ճիշտ խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ, քանի որ շարունակ զարգացող շուկայի և նոր տեխնոլոգիաների պարագայում ընկերությունը կարևորում է հաճախորդներին առաջարկվող ծառայությունների բարձր որակի ապահովումը:

Հայաստանյան շուկայից բացի ընկերությունը մասնակցում է նաև արտերկրում կազմակերպվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին՝ համաշխարհային նորարարություններին ծանոթանալու և տեղական շուկային դրանք ներկայացնելու նպատակով:

«Տուն Կոմպլեքս» ընկերությունն այսօր հանդիսանում է IMMERGAS, BERETTA, SIRA, FIRAT, DESA, BEST, FERROLI, RADYAL, WILO, PLATFORM, RIELLOGROUP, BALTUR, WINHOUSE, EGGER, BALTERIO, FICO, TREND, WARMA, ITALOTHERM, YILMAZ, ALUTHECH BOND, REZE, VORNE ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:   

«Տուն Կոմպլեքս» ընկերության հաջողության գրավականն է համարվում իր կարգախոսին համապատասխան համալիր և գրագետ մոտեցման ցուցաբերումը յուրաքանչյուր հաճախորդի: